Մեգան Մարքլը չի մասնակցել թագավորական ընտանիքի «հակաճգնաժամային» խորհրդին

15.01.2020   16:02   211
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մեծ Բրիտանայի արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հրաժարվել է լսել Եղիսաբեթ II-ին թագավորական ընտանիքի խորհրդակցության ժամանակ, հայտնում է Evening Standard-ը։

Սպասվում էր, որ Կանադայում գտնվող Մարքլը կմիանա հեռախոսային բանակցություններին, սակայն պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ Մեգանն ու Հարրին եկել են եզրակացության, որ ընտանեկան խորհրդին Մարքլի մասնակցության անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք՝ հունվարի 8-ին թագավորական զույգը հայտարարել էր թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից հրաժարվելու և Բուքինգեմյան պալատից ֆինանսական անկախություն ձեռք բերելու ցանկության մասին։

Հունվարի 13-ին թագուհին Նորֆոլկում գումարել էր ընտանեկան «հակաճգնաժամային» խորհուրդ՝ քննարկելու զույգի որոշումը։ Հանդիպման արդյունքներով թագուհին աջակցել է թոռան որոշմանը։



 Պիտակներ
         Մեգան Մարքլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon