Mega Millions վիճակախաղը փնտրում է 1,5 միլիարդ դոլար շահողին

Աշխարհ 29.01.2019   19:00   353

Հարավային Կարոլինայում չորս ամիս է՝ չեն կարողանում գտնել Mega Millions վիճակախաղի հաղթողին, ով 1,5 միլիարդ դոլար է շահել՝ հայտնում է The Post and Courier-ը։

Անհայտ անձը վիճակախաղի տոմսը գնել է Սիմփսոնվիլ քաղաքում։ Որպեսզի ստանա իր ջեք-փոթը, նա պետք է վեց ամսվա ընթացքում դիմի վիճակախաղի կազմակերպիչներին։

Եթե գումարը ոչ ոք չվերցնի, այն կբաժանեն վիճակահանությանը մասնակցած նահանգների միջև։ Յուրաքանչյուրը կստանա այնքան գումար, որը ուղիղ համեմատական է վիճակահանության տոմսերից ստացված եկամուտներին։

Հարավային Կարոլինայում մտահոգված են, քանի որ շահումից հարկերը կկազմեն 61 միլիոն դոլար։



 Պիտակներ
         Mega Millions, ԱՄՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon