«Մեդիա պաշտպան»․ «Արմեն Սարգսյանի դիրքերը»

Իրադարձային 09.09.2019   15:40   105
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2019թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 237 հոդված, որոնցից 33-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական, 193-ը՝ չեզոք։
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի դիրքերը թուլացել են, նրա մասին տևական ժամանակ է, ինչ բացասական հոդվածներն ավելանում են։

Այս անգամ, ինչպես ներկա իշխանությունների, այնպես էլ Արմեն Սարգսյանի համար խնդրահարույց է եղել Ամուլսարի հարցը։ Նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը չի բացառել, որ Ամուլսարի հարցում Արմեն Սարգսյանը շահագրգիռ կողմերից մեկն է և այս պարագայում նրա լռությունը հասկանալի է դառնում. «Հասկանալի է, որ փայատերեր կան Ամուլսարի հարցում, որոնք հիմնականում անգլիական կողմից են:

Դա նկատի ունենալով՝ հնարավոր է, որ նա համապատասխան աջակցություն, ուղղորդվածություն ստացած լինի համապատասխան տեղից: Այս պարագայում թաքնված վիճակը հարմար վիճակ է տվյալ անձի համար»։

Լրատվականների վերլուծություններում կարելի է հանդիպել տեսակետի, ըստ որի՝ Արմեն Սարգսյանն է «Լիդիան Արմենիային» բերել Հայաստան և հենց նա է համարվում այդ կասկածելի գործարքի կնքահայրը։ Վարչապետը ոչ մի սլաք չի ուղղում նախագահի կողմը՝ գոնե ակնարկով։
Արմեն Սարգսյանի քաղաքական գործունեությունը և զբաղեցրած դիրքը ոչ միանշանակ է ընդունվում հասարակության և լրատվականների կողմից։ Մասնավորապես, ասվում է, որ նախագահը քաղաքական առումով գրեթե զրո դերակատարում ունի հայաստանյան կյանքում և նրան մնացել է սոսկ՝ պաղպաղակ ուտելը, քոչարի պարելն ու Նիկոլ Փաշինյանի «հրահանգ-միջնորդություններն» անվերապահորեն կյանքի կոչելը։
Քննադատվել է նաև այն հանգամանքը, որ նախագահը օգոստոսի 31-ին որևէ կերպ չի շնորհավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը։
Արմեն Սարգսյանի PR թիմն այլևս չի կարողանում թե՛ համացանցում, թե՛ լրատվականներում վերականգնել նախագահի դրական իմիջը։ Արմեն Սարգսյանից հասարակությունը պահանջում է ստեղծված իրավիճակում լինել ավելի հաստատակամ։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արմեն Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon