«Մեծամոր» արգելոց-թանգարանի ֆոնդը կհամալրվի

Աշխարհ 05.03.2021   20:30   132

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության վերականգնողներն  աշխատում  են  Մեծամոր հնավայրի 2016 թ․ հայ-լեհական միջազգային արշավախմբի կողմից պեղված XVIII դամբանաբլուրից  հայտնաբերված հնագիտական նյութերի վրա։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ դրանք  թվագրվում են՝  մ․թ․ա․ 12-10-րդ դարերով։ Պերճանքի առարկաներից ամենափոքրը սարդիոնե ուլունքահատիկն է, որի տրամագիծը 2 մմ է։

Ավելի քան հազար ուլունքահատիկները  փռված են եղել ողջ դամբարանախցով։ Լաբորատորիայի աշխատակիցները, ովքեր մասնակցում են նաև պեղումներին, ասում են, որ արդյունքում հայտնաբերվել  է  մետաղ /ոսկի, անագ, բրոնզ/, խեցեղեն, մարդկային և կենդանական ոսկորներ, մ․թ․ա․ 18-17-րդ դարերով  թվագրվող միջինբրոնզեդարյան երկու կավանոթ։ Այս առարկաները  շուտով համալրելու են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆոնդը։

Շուտով կավարտվեն պերճանքի առարկաների մաքրման, դասակարգման աշխատանքները և ՊՈԱԿ-ը արդեն մաքրված, վերականգնված և կոնսերվացված խեցեղեն նյութի հետ միասին դրանք կուղարկի իր մասնաճյուղ արգելոց-թանգարանի ֆոնդ։


 Պիտակներ
         արգելոց-թանգարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb