Մեծամասնական ընտրակարգը չարիք է. Սերգեյ Բագրատյան

Քաղաքական 01.04.2021   12:35   63

 Ազգային ժողովի  այսօրվա արտահերթ նիստի օրակարգում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն է:

«Կարևոր գործընթացի ստարտն ենք տալիս: Այս հարցով կոնսենսուս եղել է դեռևս 2017 թվականին: Բոլոր կարգի խախտումների չարիքը եղել է մեծամասնական ընտրակարգից: Որպես «լավ տղա» հո չե՞ն ընտրելու քեզ, քեզ ընտրելու են որպես այդ կուսակցության անդամի, որպես այդ կուսակցության գաղափարախոսությունը կրողի»,- հայտարարեց անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա հավելեց. «Մենք մի վատ բնավորություն ունենք. հենց որ մի նպատակ ենք դնում ու հենց հասնում ենք, սկսում ենք քննադատել»:


 Պիտակներ
         Սերգեյ Բագրատյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb