Մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվել

Իրադարձային 18.03.2019   08:26   340

Մարտի 16-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննչական մարմինը, ՀՀ քր-օր-ի 118 հոդվածի և 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ թույլատրելու խուզարկություն կատարել Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցում բնակվող, 46-ամյա Արթուր Սարգսյանին պատկանող տանն ու դրան կից օժանդակ շինություններում։
Դատարանը բավարարել է միջնորդությունը։
Խուզարկությամբ նշված տան օժանդակ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են «Մագնում 58007» տիպի 12 տ/չ որսորդական հրազեն, «RECK Y-114933699» տիպի 9 մմ տ/չ գազային ատրճանակ՝ լիցքավորված 11 փամփուշտով, 4746 գրառմամբ անհայտ տեսակի ատրճանակ՝ առանց փամփուշտների, առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, 102 հատ որսորդական հրազենի 12 տ/չ փամփուշտներ, 236 հատ տարբեր տ/չ փամփուշտներ, «Սվին» դանակներ՝ պատյանների վրա առկա՝ համապատասխանաբար 882 և 32 գրառումներով, 2 հատ 9 մմ տ/չ գազային ատրճանակի փամփուշտ, 4 հատ թափանցիկ ապակյա տարաներում առկա հեղուկներ՝ նմանվող թունավոր նյութի (սնդիկ), 3 հատ որսորդական դանակ, 1 հատ սուր, «Տիր» տիպի հրացան՝ փամփուշտներով, 2 հատ ներարկիչ՝ 5 մգ և 1.0 մգ ծավալի, որոնցից 5 մգ-ոց ներարկիչում առկա էր 0.2 մգ ծավալի սպիտակավուն հեղուկ, իսկ մյուսը՝ դատարկ վիճակում, օգտագործված:
Արթուր Սարգսյանը ձերբակալվել է։


 Պիտակներ
         զենք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb