Մեծ Բրիտանիայում մեկ օրում արձանագրվել է COVID-19-ի 39000 նոր դեպք

Աշխարհ 25.12.2020   17:00   66

Վերջին մեկ օրում Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 39 036-ով, մահացել է 574 մարդ։ Այս մասին են վկայում երկրի Առողջապահության նախարարության տվյալները, փոխանցում է RIA Novosti-ն։

Նախորդ օրը կորոնավիրուս էր հաստատվել 39 237 մարդու մոտ, ևս 744-ը՝ մահացել էին։

Ընդհանուր առմամբ պանդեմիայի մեկնարկից ի վեր երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 2 188 587 մարդու մոտ, մահացել է 69 625 մարդ։

Դեկտեմբերի 20-ին Լոնդոնն ու երկրի հարավ-արևելքն անցել են լոքդաունի ռեժիմի՝ կորոնավրուսի ավելի վարակիչ տեսակի արագ տարածման պատճառով։ Կապված վիրուսի արագ տարածման հետ՝ դեկտեմբերի 26-ից սահմանափակումները կսկսեն գործել երկրի շրջանների մեծ մասում։


 Պիտակներ
         Մեծ Բրիտանիայում COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb