Մեծ Բրիտանիայում ի հայտ է բերվել կորոնավիրուսի ևս մեկ տարբերակ
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր մուտացիա, որն արդեն հասցրել է տարածվել 10 երկրներում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով շոտլանդացի գիտնականների հետազոտությանը։
Նոր մուտացիան ստացել է B1525 անվանումը։ Էդինբուրգի մասնագետներն այն հայտնաբերել են Դանիայից վերցված նմուշներից 35-ում, Մեծ Բրիտանիայից վերցված 32 նմուշում, վիրուսի նոր տարբերակն առկա է նաև Նիգերիայում (12 դեպք), ԱՄՆ-ում (7), Ֆրանսիայում (5), Գանայում (4), Կանադայում (2), Ավստրալիայում (2), Հորդանանում (2) և Իսպանիայում (1)։
Թերթի տեղեկություններով՝ ամենավաղ դեպքերը դեկտեմբերին հայտնաբերել էին բրիտանացի և նիգերիացի գիտնականները։
Այս ֆոնն շոտլանդացի փորձագետները կոչ են արել իշխանություններին մեծացնել թեստավորումների թիվն այն շրջաններում, որտեղ արդեն հայտնաբերել է վիրուսի այս տարբերակը։
Նմանատիպ նյութեր