Մեծ Բրիտանիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո թրոմբոզի դեպքերի թիվը հասել է 30-ի

Աշխարհ 02.04.2021   17:00   62

Մեծ Բրիտանիայում անգլո-շվեդական AstraZeneca ընկերության մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառումից հետո թրոմբոզի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 30-ի։ Այս մասին հայտնել է Դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների վերահսկման գործակալությունը։ Նախորդ զեկույցում հաղորդվում է 5 նման դեպքի մասին։

Նշվում է, որ նման հաղորդագրություններ՝ կապված Pfizer-BioNTech-ի պատվաստանյութի հետ, չեն ստացվել։

Միևնույն ժամանակ կարգավորիչ մարմինն ընդգծել է, որ պատվաստանյութերի առավելությունը գերազանցում է հնարավոր ռիսկերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանում 27 մարդու մոտ նման երևույթներ են նկատվել AstraZeneca-ի և Pfizer-ի դեղանյութերով պատվաստումից հետո։


 Պիտակներ
         AstraZeneca


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb