Մեծ Բրիտանիայի վարչապետը հոսպիտալացվել է կորոնավիրուսի պատճառով․ ABC News

Աշխարհ 07.04.2020   10:45   323

ABC News-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, հոսպիտալացվել է հիվանդության ախտորոշումից ավելի քան մեկ շաբաթ անց։

Դաունինգ սթրիթում Բրիտանիայի վարչապետի հոսպիտալացումն անվանել են «նախազգուշական միջոց»․ ախտորոշումից 10 օր անց նրա մոտ դեռեւս նկատվում են կորոնավիրուսի ախտանշաններ։

55-ամյա Ջոնսոնը մարտի 26-ից կարանտինում էր Դաունինգ սթրիթի իր նստավայրում։

Նա շարունակում էր աշխատել՝ լինելով կորոնավիրուսով վարակված, եւ մեկուսացման 10 օրվա ընթացքում ձայնագրել էր մի քանի տեսաուղերձ։

Ուրբաթ Ջոնսոնը հայտնել էր, որ ինքնազգացողությունը լավացել է, սակայն նրա մոտ դեռեւս պահպանվում էր բարձր ջերմությունը։

 



 Պիտակներ
         Բորիս Ջոնսոն, կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon