Մեծ Բրիտանիայի պետնախարարը պաշտոնական այցով Ադրբեջանում է

Աշխարհ 08.02.2021   12:43   52

Եվրոպական հարևանության հարցերով Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Ուենդի Մորթոնը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջանի: Այս մասին Թվիթեի պաշտոնական էջում գրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը

«Եվրոպական հարևանության հարցերով Բրիտանիայի պետքարտուղար Ուենդի Մորթոնը Բաքվից սկսել է իր առաջին այցը տարածաշրջան», - ասել է դեսպանը:

Նախարարի այցի նպատակն է Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև կապերի ամրապնդումը կանաչ էներգետիկայի զարգացման ոլորտում, կլիմայի փոփոխության դեմ միջոցառումների, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային անհավասարության դեմ պայքարում:

Ադրբեջան կատարած իր առաջին այցի ընթացքում Մորթոնը հանդիպում կունանա երկրի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ժամանակ կքննարկվեն Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտությունից հետո մարդու իրավունքների,  խաղաղության ու կայունության ապահովման հետ կապված հարցեր:
 


 Պիտակներ
         Ուենդի Մորթոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb