Մեծ Բրիտանիայի ափերին հայտնվել է շուրջ մեկ տոննա կոկաին

Աշխարհ 26.05.2021   17:00   60

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի ափերին հայտնվել է շուրջ մեկ տոննա կոկաին։

Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության (NCA) տվյալներով՝ թմրանյութերը փաթեթավորված էին անջրանցիկ փաթեթներում եւ ամրացված փրկարար բաճկոններին: Դրանք հայտնաբերվել են անցորդների կողմից, որոնք ահազանգել են տեղի ոստիկանությանը:

Փաթեթների երկու խմբաքանակները հայտնաբերվել են Արևելյան Սուսեքսում՝ Հասթինգսի եւ Նյուհեյվենի մերձակայքում:

Ենթադրվում է, որ ընդհանուր քաշը կազմում է շուրջ 960 կգ կոկաին, որի արժեքը սև շուկայում կազմում է գրեթե 80 միլիոն ֆունտ ստերլինգ:


 Պիտակներ
         կոկաին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb