Մեծ Բրիտանիան լրացուցիչ 22 մլրդ դոլար կհատկացնի պաշտպանությանը

Աշխարհ 19.11.2020   18:15   40

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նոյեմբերի 19-ին պլանավորում Է հայտարարել պաշտպանության ոլորտում լրացուցիչ զգալի ներդրումների մասին, հաղորդել Է Sky News-ը, վկայակոչելով քաղվածքները նրա խոսքից, որով բրիտանացի վարչապետը հանդես Է եկել երկրի խորհրդարանում, տեղեկացրել Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տեղեկության համաձայն, Ջոնսոնը խորհրդարանին ծանուցում Է չորս տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի պաշտպանական կարիքների համար լրացուցիչ 16,5 մլրդ ֆունտ ստեռլինգ (գրեթե 22 մլրդ դոլար) հատկացնելու իր որոշման մասին: Դա ավելի քիչ Է, քան բանակին հարկավոր Է նրա բոլոր ընթացիկ խնդիրները լուծելու համար, նշում Է Sky News-ը, բայց ավելի շատ Է, քան սպասում Էին զինվորական հրամանատարությունում՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական դժվարությունները: Այդ ֆինանսական ազդեցության շնորհիվ բրիտանական բանակը կունենա տիեզերական հրամանատարություն: Նաեւ պլանավորվում Է պաշտոնապես գործարկել հատուկ ստորաբաժանման աշխատանքը կիբեռտարածությունում գործողությունների համար: Դե-ֆակտո այն գոյություն ունի արդեն մի քանի տարի եւ ուղղված Է ինչպես կիբեռտարածությունում պաշտպանական, այնպես Էլ հարձակողական գործողության համար:

Բացի այդ, կառավարությունը մտադիր Է կառույց հիմնել արհեստական ինտելեկտի վրա աշխատելու համար: «Միջազգային իրադրությունն ամենալարվածն ու մրցակցայինն Է սառը պատերազմի ժամանակներից ի վեր: Բրիտանիան պետք Է հավատարիմ լինի իր պատմական ավանդույթներին եւ աջակցի մեր դաշնակիցներին:

Դրա համար անհրաժեշտ Է, որ մենք ուժեղացնենք բոլոր հնարավորությունները (պաշտպանության ոլորտում)»,-ասվում Է Ջոնսոնի խոսքում: Տիեզերական հրամանատարության շնորհիվ Մեծ Բրիտանիան, ըստ երկրի վարչապետի մտահղացման, մինչեւ 2022 թվականը կարող Է ինքնուրույն հրթիռի արձակում իրականացնել տիեզերք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


 Պիտակներ
         Մեծ Բրիտանիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb