Մեծ Բրիտանիան հայտնել է երկիր ժամանողների համար կարանտինի կրճատման պայմանը

Աշխարհ 24.11.2020   13:19   38

Մեծ Բրիտանիա ժամանող ճանապարհորդները կկարողանան պարտադիր կարանտինի ժամկետը երկու շաբաթից կրճատել մինչեւ հինգ օր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տրանսպորտի նախարար Գրանտ Շափսը հայտարարել Է, որ դեկտեմբերի 15-ից այն ուղեւորները, որոնք կժամանեն Մեծ Բրիտանիա, կկարողանան COVID-19-ի թեստ հանձնել հինգ օր ինքնամեկուսացվելուց հետո:

Նրանք, ում թեստերը բացասական կլինեն, կազատվեն անհրաժեշտ հետագա մեկուսացումից: Դրա համար այն ուղեւորներին, որոնք ժամանելու են օդային, ծովային կամ երկաթուղային տրանսպորտով, առաջարկվում Է թեստ պատվիրել Մեծ Բրիտանիա թռչելուց առաջ, նրանք նաեւ պետք Է հատուկ ձեւ լրացնեն կառավարության կայքում եւ ուղեւորվեն ինքնամեկուսացման վայր:

«Թեստավորման մեր նոր ռազմավարությունը մեզ թույլ կտա ճանապարհորդել ավելի ազատ, տեսնել մերձավորներին եւ միջազգային բիզնես վարել: Մարդկանց հնարավորություն տալով թեստավորում անցնել հինգերորդ օրը, մենք նաեւ աջակցում ենք տուրիստական ինդուստրիային, որը շարունակում Է վերականգնվել համավարակից հետո»,-հայտարարել Է Շափսը:

Worldometers վիճակագրական կայքի տվյալների համաձայն, ընդամենը Մեծ Բրիտանիայում համավարակի ժամանակ հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 1,51 մլն դեպք, COVID-19-ով հիվանդացած ավելի քան 55 հազար մարդ մահացել Է: Պարտադիր կարանտինի մասին պահանջը երկրում սահմանվել Է հունիսի կեսերից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


 Պիտակներ
         Մեծ Բրիտանիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb