Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ կազմից

Աշխարհ 01.02.2020   10:54   196

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հունվարի 31-ին  Լոնդոնի ժամանակով ուղիղ ժամը 23:00-ին  Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրոպական միությունից:  Երկիրը 47 տարի ԵՄ անդամ էր:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը ժողովրդին հղած ուղերձում՝ ԵՄ կազմից դուրս գալուց մեկ ժամ առաջ, կրկին նախանշել է կառավարության առաջնահերթությունները: Ըստ նրա՝ պետք է օգտվել նոր հնարավորություններից: Կառավարության ղեկավարի խոսքով, իր բոլոր ուժեղ կողմերով հանդերձ ԵՄ-ն այս 50 տարիների ընթացքում  ընթացել է այն ուղղությամբ, որն այլևս հարմար չէ Բրիտանիայի համար:

«Եկել է պահը, երբ մենք իսկապես կարող ենք միավորվել և բարելավել մեր մակարդակը»,- ասել է Ջոնսոնը:

 



 Պիտակներ
         Brexit


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon