Մազերի փախպատվաստում. doctors.am

Հարցազրույց 06.06.2020   20:00   1209

Շատ տղամարդկանց և կանանց համար ճաղատությունը լուրջ բարդույթների պատճառ է դառնում, բայց այսօր, բարեբախտաբար, դրան լուծում կա և այդ լուծումներից մեկը մազերի փոխպատվաստումն է: Մազերի փոխպատվաստման մասին doctors.amզրուցել է պլաստիկ վիրաբույժ Արտյոմ Իկիլիկյան հետ: 

-Ի՞նչ է մազերի փախպատվաստումը:

-Մազերի փոխպատվաստումը  կամ (տրանսպլանտացիան) համարվում է վիրաբուժական ճանապարհով գլխի մազերը վերականգնելու միակ արդյունավետ միջոցը:  Այն իրականացնելու համար առաջին հերթին անց է  կացվում ախտորոշիչ հետազոտություն, պարզելու մազաթափության պատճառը և տեսակը:

-Իսկ սովորաբար ի՞նչն է մազաթզափության ամենատարածված խատճառը:

-Առհասարակ, ամենատարածված տեսակը, որը հանդիպում է 95% դեպքերում  տղամարդկանց  և կանանց 25% մոտ, դա անդրոգեն տիպի մազաթափությանն է, որի ախտաբանական  մեխանիզմի հիմքում ընկած է ժառանգական նախատրամադրվածությունը: Այս հատկանիշը փոխանցվում է ժառանգական ճանապարհով և ի հայտ է գալիս դեռահասունացման տարիքից հետո: Այդ  շրջանում արական սեռի մոտ տեղի է ունենում ներզատիչ գեղձերի կողմից տեստաստերոն հորմոնի ակտիվ արտադրություն և ( alpha 5-ռեդուկտազա)ֆերմենտի ներգործության  արդյունքում, այդ հորմոնը վերածվում է դեհիդրոտեստաստերոն հորմոնի, այլ կերպ ասած անվանուվում է անդրոգեն հորմոն:

Նույնը  կարող է լինել  կանանց մոտ, սակայն մազաթափությունը  շատ դեպքերում կարող է ի հատ գալ ավելի ուշ տարիքում,մենապաուզաից հետո կամ հորմոնալ այլ պատճառների խանգարումների հետևանքով: Անդրոգեն հորմոնը` թիրախ է հանդիսանում  գլխի ճակատային, գագաթային մազարմատների համար և նրա մշտական ազդեցության հետևանքով, մազերը աստիճանաբար սկսում են թափվել և նոսրանալ,ի վերջո հանգեցնում է  ճաղատության, մինչ դեռ ծոծրակի և քունքերի հատվածներում եղած մազերը մնում են անփոփոխ և չեն թափվում, քանի որ հորմոնի նկատմամբ այդ մազերի արմատները  ընկալիչներից զուրկ են,հետևաբար չեն ենթարկվում   վնասակար ազդեցությանը: 

-Իսկ ինչպե՞ս է իրականացվում մազերի փոխպատվաստումը:

-Վերոննշյալ մազաթափության կլինիկական պատկերը բնորոշվում է ճակատային և գագաթային մազածածկույթի բացակայությամբ կամ նոսրությամբ, միարժամանակ ծոծրակային և քունքային գոտիներում մազային խտությունը լինում է պահպանված:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։



 Պիտակներ
         փոխպատվաստում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb