Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է մրցույթ

Իրազեկիչ 08.07.2019   12:05   157
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մրցույթ N 1

Մրցույթ Վեհարանի նորոգված շենքի նախասրահի նկարազարդման համար «Հայոցմեծ դարձը» թեմայով.

  1. Նկարը պետք է ստեղծել ռեալիստական գեղանկարչության սկզբունքների համաձայն.
  2. Իրադարձությունը ներկայացնել Արածանի գետի ափին՝ ըստ Ագաթանգեղոսի նկարագրության («Ագաթանգեղոս Հայոց պատմություն», Երևան, 1983, էջ 415-427).
  3. Սբ Գրիգոր Լուսավորչին և Սբ Տրդատ արքային, պետական ավագանուն, զորականներին, հոգևորականությանն ու ժողովրդին պատկերել Դ դարին բնորոշ զգեստավորմամբ.

* Սբ Գրիգոր Լուսավորչին կարելի է պատկերել նաև այսօր կիրառվող Հայրապետական զգեստավորմամբ.

  1. Տեսարանի մեջ պատկերել թագավորական և եկեղեցական նշանակները.
  2. Նկարի վերին հատվածը պետք է լինի կիսաշրջանաձև, բարձրությունը՝ 315 սմ, լայնությունը՝ 200 սմ, կատարված յուղաներկով, կտավի վրա.
  3. Էսքիզը (կամ էսքիզները) պետք է լինի 70×50 սմ.
  4. Էսքիզները ներկայացնել գույնով (ըստ ցանկության՝ յուղաներկով, ջրաներկով, ակրիլով և այլ նյութերով, կարելի է նաև խառը տեխնիկայով).
  5. Էսքիզների մրցույթի վերջնաժամկետն է 01 հոկտեմբեր, 2019 թ.
  6. Էսքիզները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Թանգարանների գրասենյակ (010/517-234).
  7. Էսքիզների հետ ներկայացնել ծածկագրի ծրար 5 նիշով: Փակ ծրարի մեջ նշել հեղինակի անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե: Նույն ծածկագիրը նշվի էսքիզի կամ էսքիզների վրա.
  8. Էսքիզի (կամ էսքիզների) համար հայտարարված մրցույթը շահող հեղինակը ստանում է իրականացման իրավունք: Ավարտուն աշխատանքի համար կվճարվի 5.000.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը).
  9. Մրցույթը շահած հեղինակի հետ կկնքվի պայմանագիր, որից հետո հեղինակը նախատեսված գումարից կստանա 20% կանխավճար.
  10. Ավարտուն աշխատանքի վերջնաժամկետը՝ 10 ապրիլ, 2020թ.

Մրցույթ N 2

Մրցույթ Վեհարանի նորոգված շենքի նախասրահի նկարազարդման համար «ՏեսիլքԼուսավորչի» թեմայով.

  1. Նկարը պետք է ստեղծել ռեալիստական գեղանկարչության սկզբունքների համաձայն.
  2. Տեսիլքը ներկայացնել գիշերվա մթության մեջ՝ Վաղարշապատում, թագավորական պալատի մերձակայքում՝ ըստ Ագաթանգեղոսի նկարագրության («Ագաթանգեղոս Հայոց պատմություն», Երևան, 1983, էջ 463-467).
  3. Սբ Գրիգոր Լուսավորչին պատկերել Դ. դարին բնորոշ զգեստավորմամբ (առանց ծիսական հանդերձանքի).
  4. Տեր Հիսուս Քրիստիոսին պատկերել՝ հայրենի հողին կանգնած և ձեռքին լուսաճառագ ուռը, Երկինքը բացյալ՝ Հայր Աստծո և Սուրբ Հոգու խորհրդանշական պատկերների (Է և աղավնի) երևմամբ.
  5. Մայր Տաճարը և մյուս եկեղեցիները (Սբ Հռիփսիմե, Սբ Գայանե, Սբ Շողակաթ) ներկայացնել այսօրվա ճարտարապետական տեսքով և լուսեղեն գծագրությամբ.
  6. Նկարի վերին հատվածը պետք է լինի կիսաշրջանաձև, բարձրությունը՝ 315 սմ, լայնությունը՝ 200 սմ, կատարված յուղաներկով, կտավի վրա.
  7. Էսքիզը (կամ էսքիզները) պետք է լինի 70×50 սմ.
  8. Էսքիզները ներկայացնել գույնով (ըստ ցանկության՝ յուղաներկով, ջրաներկով, ակրիլով և այլ նյութերով, կարելի է նաև խառը տեխնիկայով).
  9. Էսքիզների մրցույթի վերջնաժամկետն է 01 հոկտեմբեր, 2019 թ.
  10. Էսքիզները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Թանգարանների գրասենյակ (010/517-234).
  11. Էսքիզների հետ ներկայացնել ծածկագրի ծրար 5 նիշով: Փակ ծրարի մեջ նշել հեղինակի անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե: Նույն ծածկագիրը նշվի էսքիզի կամ էսքիզների վրա.
  12. Էսքիզի (կամ էսքիզների) համար հայտարարված մրցույթը շահող հեղինակը ստանում է իրականացման իրավունք: Ավարտուն աշխատանքի համար կվճարվի 5.000.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը).
  13. Մրցույթը շահած հեղինակի հետ կկնքվի պայմանագիր, որից հետո հեղինակը նախատեսված գումարից կստանա 20% կանխավճար.
  14. Ավարտուն աշխատանքի վերջնաժամկետը՝ 10 ապրիլ, 2020 թ.:

 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մայր Աթոռ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon