Մայքլ Կիտոնը գրեթե 30 տարի անց կրկին հանդես կգա Բեթմենի դերում

Cinema 21.04.2021   19:45   328

Դերասան Մայքլ Կիտոնը համաձայնել է կրկին հանդես գալ Բեթմենի դերում, հայտնում է The Wrap-ը՝ վկայակոչելով արտիստի ICM գործակալությանը:

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունենում Լոնդոնում։ 

Մայքլ Կիտոնն առաջին անգամ սուպերհերոսի դեր է կատարել 1989 թվականին ռեժիսոր Թիմ Բերթոնի «Բեթմեն» ֆիլմում:

1992 թվականին դերասանը վերադարձել է կերպարին «Բեթմենը վերադառնում է» սիքվելում։

«Ֆլեշում» Բեթմենի դերը կկատարի նաեւ Բեն Աֆլեքը։ Դա պայմանավորված է նրանով, որ ժապավենի գործողությունները տեղի կունենան տարբեր ժամանակահատվածներում։ Նախագծի ռեժիսոր է դարձել «Այն» սարսափ ֆիլմի բեմադրող Անդրեաս Մուսկետտին։ Ֆլեշին մարմնավորելու է ամերիկացի դերասան Էզրա Միլլերը։


 Պիտակներ
         Մայքլ Կիտոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb