Մայիսի 3-12-ը Վրաստանում քաղաքային տրանսպորտի տեղաշարժը կսահմանափակվի

Աշխարհ 27.04.2021   09:53   39

Վրաստանի Համակարգող խորհրդի որոշման համաձայն, քաղաքային տրանսպորտի տեղաշարժը կսահմանափակվի մայիսի 3-ից 12-ը ներառյալ։ Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին, փոխանցում է 1tv.ge-ն։

«Վրաստանում մայիսի 4-11-ը արձակուրդ է հայտարարվել, որը նպատակ ունի նվազեցնել շարժունակությունը: Համակարգող խորհրդի որոշման համաձայն, մայիսի 3-ից 12-ը քաղաքային տրանսպորտի տեղաշարժը կսահմանափակվի, զուգահեռաբար, պատվաստումների ազգային պլանին համապատասխան, պատվաստումների գործընթացը ակտիվորեն կշարունակվի: Վրաստանի կառավարության և խորհրդարանի անդամները այս շաբաթ կներգրավվեն պատվաստումների գործընթացում՝ իմունիզացիայի համաշխարհային շաբաթվա կապակցությամբ: Համապատասխան գերատեսչությունների կողմից կշարունակվի երկրում սահմանված սահմանափակումների կատարման խիստ վերահսկողությունը:

Նաև, միջգերատեսչական համակարգող խորհուրդը կշարունակի վերահսկել առկա համաճարակաբանական միտումները և հետագա որոշումները կկայացնի իրավիճակի մանրամասն վերլուծության արդյունքում: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքից ի վեր հայտնաբերվել է վիրուսի լաբորատոր հաստատված 304 272 դեպք։ Ապաքինվել է 287 029 մարդ, մահացել՝ 4043-ը: Վրաստանի խորհրդարանը և նախագահի աշխատակազմը ակտիվորեն մասնակցում են վարչապետի գլխավորած միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքներին», -ասել է Գիորգի Ղիբրաձեն:

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb