Մայա Սանդուն հաղթել է Մոլդովայի նախագահական ընտրություններում

Աշխարհ 16.11.2020   13:00   24

Մոլդովայի նախկին վարչապետ, «Համերաշխություն գործողություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ Մայա Սանդուն հաղթել է նախագահական ընտրություններում։ Այդ մասին են վկայում լույս երկուշաբթի գիշերը հրապարակված երկրի ԿԸՀ տվյալները, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Ընտրական տեղամասերի 98 տոկոսի արձանագրությունների հաշվարկից հետո Սանդուն ստացել է ընտրողների ձայների 54 տոկոսը, նրա ընդդիմախոս գործող նախագահ Իգոր Դոդոնը՝ 45 տոկոսը։ Նրանց միջեւ տարբերությումնը կազմում է 115 հազարից ավելի ձայն՝ գրեթե 800 հազար ընտրողներ աջակցել են Սանդուին, 685 հազար ընտրող ձայնը տվել է Դոդոնի օգտին։


 Պիտակներ
         Մոլդովա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb