Maus՝ երբևէ ստեղծված ամենածանր տանկը

Արսենալ 27.05.2021   22:30   342

Panzerkampfwagen VIII «Maus» (Maus — «Մուկ»Sd.Kfz 205, այլ անվանումը` Porsche Typ 205 կամ Pz.Kpfw. VIII Maus), գերծանր տանկ` նախագծված Երրորդ Ռեյխում 1942-ից 1945 թվականներին Ֆերդինանդ Պորշեի ձեռնարկությամբ։

Երբևէ ստեղծված ամենածանր տանկն է (մարտական քաշը՝ 188,9 տ)։ Ստեղծվել է մեքենայի 2 օրինակ, որոնք մարտական գործողությունների չեն մասնակցել։

Ներկա պահին պահպանվել է Maus տանկի միայն 1 օրինակ՝ հավաքված 2 օրինակների մասերից, որը պահպանվում է Կուբինկայի զրահատանկային թանգարանում։

Սակայն կան նաև այլ վկայություններ։ Այսպես, «Մարտական մեքենաների կոնստրուկտոր» գրքում (Լենիզդատ, 1988) ասվում է․ «...պարզվեց, որ «Maus»-ը պատրաստվել է երեք օրինակով։ Նրա մարտական կիրառման մասին չկան վկայություններ։ Սակայն մարտական դիրքեր 2 մեքենաներ ամեն դեպքում բարձրացրել են․ նրանցից մեկը հայտնվել է Ցոսսեն քաղաքում գերմանական գլխավոր շտաբի մուտքի առջև, երկրորդը Բեռլինում հսկում էր ռեյխսկանցելարիան։ Իսկ երրորդը, ինչպես արդեն ասվել է, մեզ է հասել պայթեցված վիճակում Կումմերսդորֆի պոլիգոնում․․․», ինչը պատմական հաստատում չունի։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb