Maus՝ երբևէ ստեղծված ամենածանր տանկը
Panzerkampfwagen VIII «Maus» (Maus — «Մուկ», Sd.Kfz 205, այլ անվանումը` Porsche Typ 205 կամ Pz.Kpfw. VIII Maus), գերծանր տանկ` նախագծված Երրորդ Ռեյխում 1942-ից 1945 թվականներին Ֆերդինանդ Պորշեի ձեռնարկությամբ։
Երբևէ ստեղծված ամենածանր տանկն է (մարտական քաշը՝ 188,9 տ)։ Ստեղծվել է մեքենայի 2 օրինակ, որոնք մարտական գործողությունների չեն մասնակցել։
Ներկա պահին պահպանվել է Maus տանկի միայն 1 օրինակ՝ հավաքված 2 օրինակների մասերից, որը պահպանվում է Կուբինկայի զրահատանկային թանգարանում։
Սակայն կան նաև այլ վկայություններ։ Այսպես, «Մարտական մեքենաների կոնստրուկտոր» գրքում (Լենիզդատ, 1988) ասվում է․ «...պարզվեց, որ «Maus»-ը պատրաստվել է երեք օրինակով։ Նրա մարտական կիրառման մասին չկան վկայություններ։ Սակայն մարտական դիրքեր 2 մեքենաներ ամեն դեպքում բարձրացրել են․ նրանցից մեկը հայտնվել է Ցոսսեն քաղաքում գերմանական գլխավոր շտաբի մուտքի առջև, երկրորդը Բեռլինում հսկում էր ռեյխսկանցելարիան։ Իսկ երրորդը, ինչպես արդեն ասվել է, մեզ է հասել պայթեցված վիճակում Կումմերսդորֆի պոլիգոնում․․․», ինչը պատմական հաստատում չունի։
Նմանատիպ նյութեր