Մասշտաբային հոսանքազրկում Հայաստանում

Հրատապ 10.07.2019   13:28   268
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի», - ասված է Ավինյանի գրառման մեջ։

Նշենք, որ խափանումներով է աշխատում նաև հեռախոսակապը և ինտերնետ ապահովումը։

ՀԷՑ-ից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասացին, որ խնդիրը ամբողջ հանրապետությունում է, սակայն այլ մանրամասներ դեռեւս չհաղորդեցին՝ խոստանալով պատճառաների մասին տեղեկացնել ավելի ուշ:

Վերջին անգամ Հայաստանում մասշտաբային հոսանքազրկում է տեղի ունեցել 2013 թ-ին: Այդ ժամանակ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ու մայրաքաղաք Երևանում մասշտաբային հոսանքազրկում էր եղել:

Պատճառն այն էր, որ Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել էր Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգից, որի արդյունքում հոսանքազրկվել են հանրապետության բնակավայրերը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հոսանքազրկում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon