Մասքի կարողությունն ավելի քան 20 մլրդ դոլարով կրճատվել է հեռուստաշոուին նրա մասնակցությունից հետո. Forbes

14.05.2021   14:24   56

Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասքի կարողությունն ավելի քան 20 միլիարդ դոլարով կրճատվել Է Saturday Night Live (SNL, «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում») հեռուստաշոուին նրա մասնակցությունից հետո: Մայիսի 13-ին այդ մասին հայտնել Է Forbes հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցյալ շաբավա վերջին կայացած հեռուստաշոուի ժամանակ ամեիկացի ձեռնարկիչը հայտարարել Է, որ տառապում Է Ասպերգերի համախտանիշով՝ աուտիստական սպեկտրի խանգարմամբ, որը բնորոշվում Է, մասնավորապես, սոցիալացման դժվարություններով եւ ստերեոտիպային վարքով: Նա նաեւ պատմել Է իր բիզնես-պլանների եւ գաղտնայրժութների նկատմամբ վերաբերմունքի մասին, որոնցից մեկը համարել Է խաբեություն:

Մինչև շոուին մասնակցելը Մասքի կարողությունը գնահատվում Էր 166 միլիարդ դոլար: Այս շաբաթվա ընթացքում Tesla ընկերության բաժնետոմսերի արժեքը, մայիսի 13-ի դրությամբ, 15 տոկոսով իջել Է, ինչն Էլ հանգեցրել Է 20,5 միլիարդ դոլարի ընդհանուր կորստի:

Այնուամենայնիվ, Մասքը պահպանում Է, Forbes-ի գնահատումներով՝ երրորդ տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ առաջ անցնելով Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյտսից, բայց զիջելով Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսին եւ LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյին: Մայիսի 12-ին Մասքը Twitter-ում հայտնել Է, որ Tesla-ն կդադարի բիթքոյն գաղտնարժույթ ընդունել որպես վճար: Դա, The Wall Street Journal թերթի կարծիքով, «սաստկացրել Է ավտոմոբիլային ընկերության բաժնետոմսերի անկայունությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Իլոն Մասքի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb