Մասնագիտություն և բնավորություն

Հոգեբանական 10.01.2020   22:05   644
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Որևէ մասնագիտություն ընտրելիս` մենք ցանկանում ենք, որ այն համապատասխանի մեր  խառնվածքին, ձանձրալի չլինի, չհակասի մեր աշխարհայացքին և կյանքի սկզբունքներին: Կան բազմաթիվ թեստեր, որոնք նախատեսված են մասնագիտական կողմնորոշման և ընտրության համար: Երբեմն հարց է առաջանում, թե որքանով է մասնագիտությունը ազդում տվյալ անձի խառնվածքի վրա: Խառնվածքի գծերը ավելի կայուն են և կյանքի ընթացքում չեն փոխվում, քանի որ հոգեբանները նշում են դրանց գենետիկական պայմանավորվածությունը, իսկ բնավորությունը կարող է փոխվել միջավայրի ազդեցության, դաստիարակության, կյանքի պայմանների փոփոխության հետևանքով:

Դրա համար պատահական չէ, որ ծույլ և խուլիգանի պիտակը կրող աշակերտը դառնում է հզոր ֆիրմայի ղեկավար կամ ոչնչով աչքի չընկնող երեխան հետագայում լավ կարիերա է ստեղծում: Սակայն խելացի ուսուցիչը գիտի, որ մեծահասակների մոտ փոփոխություններն ավելի դժվար են տեղի ունենում:

Դրա համար պետք է խելացի գտնվել և երեխաների մոտ փոքր տարիքից դաստիարակել հետաքրքրասիրությունը, աշխատասիրությունը, կամքի ուժ, նպատակաուղղվածություն: Սակայն կյանքի ընթացքում բոլորն էլ փոխվում են, աշխատանքի են անցնում և ձեռք են բերում որոշ սովորույթներ: Եվ աստիճանաբար այդ սովորությունները սկսում են ազդել իրեց կյանքի և կենցաղի տարբեր ասպեկտների վրա:

 Շատերի վրա խոր ազդեցություն են թողնում իրենց ուսուցիչները, որոնք կարողանում են հետաքրքիր ձևով մատուցել այդ առարկան և երեխան կողմնորոշվում է հենց այդ ուղղությամբ: Շատերը մասնագիտական ընտրություն են կատարում ծնողների ցանկությամբ, նրանց պահանջով: Կան ընտանիքներ, որտեղ մասնագիտությունները փոխանցվում են սերընդեսերունդ, իսկ ոմանք էլ իրենց կյանքում ապրած սթրեսից կամ ինչ-որ փոփոխությունից հետո ընտրում են կոնկրետ որևէ մասնագիտություն:

Մասնագիտություններն այստեղ կբաժանենք մի քանի խմբերի և կորոշենք, թե որը ինչ ազդեցություն է թողնում մարդու բնավորության վրա:

Անձի վրա ավելի ուժեղ ազդեցություն են թողնում այն մասնագիտությունները, որոնք կապված են արտակարգ և ոչ ստանդարտ իրավիճակների հետ (դատական, ոստիկանության, փաստաբանական, ռազմական ոլորտներ): Այնտեղ, որտեղ ստիպված ես լինում ամեն  օր տեսնել կյանքի և մահու հարցեր, և երբեմն ինքդ ես վտանգի ենթարկում կյանքդ, ցանկացած անձի որակները նման մարդկանց համար ջրի պես պարզ և մատչելի են դառնում: Սա վերաբերում է դատական և օրինապահ մարմիններում աշխատողներին, որոնք ժամանակի ընթացքում կոփվում են և ավելի սառնասիրտ, անզգայունակ մարդու տպավորություն են թողնում: Սակայն տվյալ սառնության ձևավորումը միանգամայն տեղին է, քանի որ ամեն անգամ, բախվելով նման իրադրության, անձը պետք է պահպանի իր օբյեկտիվությունն ու զգոնությունը: Նրանք, ովքեր հանցագործություններ են բացահայտում, ժամանակի ընթացքում դառնում են ավելի ուշադիր մանրուքների հանդեպ: Արտաքին աշխարհից եկող ողջ տեղեկատվությունը նրանք վերլուծում և տեղավորում են իրենց հիշողության շերտերում և կիրառում հարկ եղած դեպքերում: Նրանց մոտ զարգանում է վերլուծական մտածողությունը և տրամաբանությունը: Սակայն նման մարդիկ դառնալով ավելի ուշադիր` սկսում են ենթագիտակցորեն կասկածել բոլորին, առիթ փնտրել բոլորի մեջ: Ժամանակի ընթացքում նրանք դառնում են ավելի զգույշ և սկսում են խուսափել շատերի հետ շփումից: Նրանց մենք խորհուրդ կտանք չհիասթափվել մարդկանցից, քանի որ, ցավոք, երբեմն մարդիկ ահավոր արաքներ են թույլ տալիս իրենց, բայց հենց նույն այդ մարդիկ նաև ունակ են լավ արարքների, անշահախնդիր օգնություն ցուցաբերելու: Ոչ մի դեպքում մի փակվեք մասնագիտական գործունեության շրջանակներում, քանի որ կյանքում կան և հարկավոր է գտնել այնպիսի մարդկանց, որոնք ցույց կտան մեզ աշխարհի դրական կողմերը:

Հոգեբանորեն ծանր մասնագիտությունների շարքին կարել է դասել նաև բժշկական ուղղվածությունը: Բժշկի մասնագիտությունը անձի մոտ ձևավորում է յուրահատուկ հուզականություն, որը հարկավոր է հեռացնել և տեղ տալ տրամաբանական մտածողությանը: Բժիշկները կյանքում և կենցաղում աչքի են ընկնում ցանկացած իրավիաճակում օգնելու պատրաստակամությամբ: Նրանց մոտ նաև ձևավորվում է շատերին նյարդայնացնող հիգենայի հանդեպ ծայրահեղ ուշադրությունը: Նրանք ձեռք են բերում արագ որոշումներ ընդունելու և արագ կողմնորոշվելու կարողություն:

Դասավանդումը նույնպես ազդում է բնավորության վրա: Երեխաների հետ շփման ժամանակ փորձում են ներթափանցել նրանց ներաշխարհը և հասկանալ այն, որը բերում է աշխարհայացքի փոփոխությանը: Ժամանակի ընթացքում այս մասնագիտության տեր անձինքն դառնում են ավելի դեսպոտիկ, նրանց մոտ փոխվում է խոսքի տեմբրը, տոնը, այն դառնում է ավելի հրամայողական: Ձևավորվում է իշխելու, սովորեցնելու, խրատներ տալու տենդենցիա, որը նրանք արդեն սկսում են բացի լսարաններից ու դասարաններից կիրառել նաև առօրյա կյանքում, հարազատների հետ շփման ընթացքում, որի հետևանքով ի հայտ են գալիս դժվարություններ շփման մեջ: Նրանք դառնում ավելի ներշնչող, մշտապես պնդում են սեփական հայացքներն ու տեսակետը: Սակայն նշեմ, որ ոչ բոլորն են այդպես. Դասավանդողների մյուս մասի մոտ ձևավորվում է խնամելու, բոլորին օգնելու հակում: Նրանք ավելի հեշտ են շփվում, դառնում են հաճելի զրուցակից:

Բնական գիտություններն ընտրած անձանց սովորաբար համարում են չոր, հուզականորեն կայուն մարդիկ: Սակայն նրանք փորձում են ժխտել այդ ստերիոտիպը: Ֆիզիկները պնդում են, որ բացի լրջությունից և կարգավորվածությունից նրանք ունեն նաև բավականին զարգացած հումորի զգացում: Եվ իրոք, ճշգրիտ մեխանիզմների հետ աշխատանքը  չի ձևավորում ավելորդ խստություն, այլ նպաստում է այնպիսի դրական գծերի ձևավորմանը, ինչպես օրինակ ռացիոնալ մոտեցումն է ամեն ինչին նաև կենցաղային խնդիրների հադեպ: Այսպիսի մարդիկ ցանկացած իրավիճակ գնահատում են որպես օրինաչափության մասնավոր դեպք: Նրանք ունակ են գործընթացին նայել հեռացած, կողքից: Նրանք միշտ հաշվարկում են շրջապատողների քայլերն ու տարբեր իրադարձությունների հետևանքները: Դրա համար կարող եք տեխնիկից ավելի վերլուծված և խելացի խորհուրդ ստանալ: Ֆիզիկների բացասական գծերից է պեդանտությունը, բայց նրանցից շատերը օժտված են ծայրահեղ հակադարձ գծով, նրանք անտարբեր են մանրուքների հանդեպ, սովոր ընդհանրացնելու:

Մշակույթի հետ առնչվող անձինք լցվում են արտիստիկ ոճով, որը երբեմն կարող է դրսևորվել ծայրահեղ ձևով: Նրանք, ում դիրքորոշումը մարդկանց օգնելն է, շրջապատողներին ուրախությամբ լցնելը, դառնում են ավելի ինտելեկտուալ և կատարյալ: Էսթետիկան դառնում է նրանց կյանքի գոյության մի մասնիկը: Այն մարդիկ, որոնք ուսումնասիրում են այլոց մշակույթը, միշտ անկախ են իրենց կարծիքների մեջ, քանի որ դա է նոր հայտնագործությունների ուղին: 
Սակայն, նրանք առօրյա կյանքում կտրվում են իրականությունից և համարվում են ոչ պրակտիկ: Մշակութային աշխարհը այսօր կատարյալ չէ. Ոչ բոլորն են հոգով նվիրվում այդ աշխարհին, նրանց մեջ շատ են առևտրականները, որոնք մտածում են առուծախի մասին: Նրանց համար կարևորը ոչ թե ստեղծագործության գեղեցկությունն ու յուրօրինակությունն է, այլ թե ինչքան դա արժի: 
Շատ կան նաև քննադատներ, որոնք չեն հասցրել մշակույթի մեջ ինքնաարտահայտվել և քննադատում են,  փորձում են գտնել ուրիշի թերությունները` թաքցնելով սեփական անկարողությունը: Եթե խոսքը դերասանների մասին է, ապա նրանք սկսում են բացի բեմից խաղալ նաև կյանքում:
Այսօր բավականին մեծ տարածում ունի նաև առքուվաճառքի ուղղվածությունը: Նրանց գործը ստիպում է կյանքում սովորել համոզելու արտահայտություններ նաև ձևավորվում է բոլորին դուր գալու ձգտումը, որը ավելի է դժվարացնում շփումը:
PR մասնագետները, եթե շատ են տարվում իրենց գործով, նկատելի փոխվում են: Նրանց մոտ բավականին բաձրանում է շփվողականության մակարդակը, ձևավորվում է ցանկացած լարված իրավիճակ հարթեցելու հմտություն: 
Ժամանակի ըթացքում սկում են նաև ավելի շատ լսել, քան խոսել, քանի որ միշտ հետաքրքրված են լսարանի կարծիքով: Նրանցից ոմանք էլ սկսում են հոգեբանական փորձություններ անցկացնել կենցաղում, մարդկանց վրա` իրենց մեթոդի արդյունավետությունը ստուգելու համար:
Գործուղումներն ու արշավները  նույնպես ազդում են բնավորության որոշ գծերի ձևավորման վրա:
 Նրանք ովքեր ավելի հաճախ են գնում գործուղումների ավելի հանգիստ են հաղթահարում դժվարությունները, իսկ նրանցից ոմանք տանը ձգտում են ստեղծել ծայրահեղ հարմարավետություն` կոմպենսացնելով գործուղումների ժամանակ ապրած հարամարվետության պակասը:
Ում գործը կապված է էկոնոմիկայի և ֆինանսների հետ, ձևավորվում է բարձր արտահայտված պատասխանատվություն:
 Երբեմն նրանց էլ է դժվար ազատվել այնպիսի սովորություններից, ինչպիսիք են կյանքի պլանավորումը, կարգավորումը, հաշվարկներով ապրելը: Այսպիսի մոտեցումը դրական է դիտվում, եթե խոսքը ընտանեկան միջոցների տնտեսմանն է վերաբերում: Այս մասնագիտության տեր անձանց կյանքում պակասում է  ռոմանտիկան, սպոնտանությունը:
Բնավորության վրա իր հետքն է թողնում ոչ միայն մասնագիտությունը, այլև` գրաված դիրքը:
Սովորաբար առանձնացնում են ղեկավարների առօրյա պահվածքի երկու տեսակ`

  • Շարունակում են նաև տանը ղեկավարել
  • Հոգնում են իրենց ամենօրյա պատասխանատվությունից և որոշումների ընդունումը փոխանցում են իրենց երկրորդ կեսին` մնալով ենթարկվողի դերում:

Չիրականացված մասնագիտական ամբիցիաները խոչընդոտում են շատերի կյանքը, քանի որ այդ էներգիան ավելի արդյունավետ օգտագործելու և  հարազատներին օգնելու փոխարեն նրանք այն կուտակում են իրենց ներսում և երբեմն ունենում ուժեղ պոռթկումներ:
Չնայած ներկայացված բոլոր տեսական տվյալների` հարկավոր է չմոռանալ, որ ցանկացած անձ անհատականություն է, անկրկնելի, և մասնագիտական գործունեությունը կարող է նրանցից յուրաքանչյուրի վրա յուրովի ազդեցություն թողնել:

Աղբյուրը՝ www.hogeban.info



 Պիտակներ
         բնավորություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon