Մասիս Մայիլյանն այցելել է հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանին

Իրադարձային 23.01.2020   15:06   229

Արցախի արտաքին գործերի նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Խորապես մտահոգված եմ իմ լավ ընկեր, 2007-ի նախագահական ընտրությունների ժամանակ մեր քաղաքական թիմի անդամ Ալեքսանդր Քանանեանի առողջությամբ, մշտապես կապի մեջ եմ նրա հետ և ինձնից կախվածն անում եմ իրավիճակից ամենաարդյունավետ ելքը գտնելու համար։

Հենց այդ նպատակով էլ Ալեքսի հացադուլի առաջին օրվա երեկոյան մեկնել եմ Քարվաճառ և մինչև ուշ գիշեր նրա հետ քննարկել թե՛ առողջական վիճակի հետ կապված հարցեր և թե իրավիճակի հանգուցալուծման ուղիներ։

Ուրախ եմ արդեն իսկ սկսված բանակցությունների համար և հուսով եմ, որ դրանք հաջող ավարտ կունենան։

Կուզեի նշել նաև, որ Քանանյանը տեղեկացված է առաջիկա ընտրություներից հետո նոր կառավարության համար բնապահպանական հարցերի առաջնահերթության և հէկերի ու բնական պաշարների օգտագործման հանրային վերահսկողության արդյունավետ մեխանիզմների արմատավորման մասին»։



 Պիտակներ
         Ալեքսանդր Քանանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon