Մասիս Մայիլյան. «Չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին»

Քաղաքական 13.08.2019   11:24   186
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հնարավորինս հետևում եմ ներարցախյան քաղաքական զարգացումներին և առաջիկա ՏԻՄ ու համապետական ընտրությունների հետ կապված իրավիճակին։ Գտնում եմ, որ բացառիկ հնարավորություն է ստեղծված օրինակելի ընտրությունների անցկացման համար, և պատրաստ եմ ամեն ինչով նպաստել այդ ընտրությունների շուրջ դիվանագիտական առավել բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը։ 

Նաև չեմ կարող անտեսել համապետական ընտրություններին իմ մասնակցության ձևաչափի մասին բազմաթիվ հարցերն ու հարցումներն Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից ու Սփյուռքից։ Մ

եկ անգամ ևս հավաստելով մեր երկրի անվտանգ, ապահով, քաղաքակիրթ ու ժողովրդավարական լավագույն ապագայի հանդեպ իմ խիստ շահագրգռված լինելը և այդ ապագայի կերտման գործում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու իմ սկզբունքային պատրաստակամությունը՝ ուզում եմ տեղեկացնել, որ մտածում եմ այդ ուղղությամբ, պարբերաբար հետևում եմ հասարակական կարծիքի դրսևորումներին, մարդկանց իղձերին ու տրամադրություններին և ձգտելու եմ առավելագույնս օգտակար լինել այդ իղձերի իրականացմանը: Ուստի և ըստ էության չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մասիս Մայիլյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon