Մասիս Մայիլյան. «Արցախի մեկուսացումն անթույլատրելի է»

Իրադարձային 11.10.2019   11:17   91
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արցախի մեկուսացումը, նրա քաղաքացիներին միջազգային համագործակցության հնարավորությունից զրկելն անթույլատրելի են։ Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» միջազգային համաժողովի բացման ժամանակ ասել է Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը։

«Մենք շնորհակալ ենք ձեզ բոլորիդ այն բանի համար, որ եղել եք մեր կողքին, երբ թվում էր, թե Արցախը դատապարտված է։ Դուք աջակցում եք կապերի զարգացմանը։ Ձեր ավանդը Արցախի զարգացման գործում անգնահատելի է։ Անկեղծորեն հավատում եմ մեր համագործակցության հեռանկարներին։

Դրա հիմքում է հավատարմությունն ընդհանուր արժեքներին և արդարության, խաղաղության և զարգացման ձգտումը։ Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի կարծիքներ փոխանակենք, եւ հույս ունեմ, որ արդյունքների հիման վրա կստեղծվի մշտապես գործող հարթակ։ Հույս ունեմ, որ դա կդառնա ուղերձ այն մասին, որ Արցախի մեկուսացումն ու նրա քաղաքացիներին միջազգային համագործակցության հնարավորությունից զրկելն անթույլատրելի են։

Մեր խորին համոզմամբ՝ մեկուսացումը պատերազմի շարունակումն է։ Այնինչ, համագործակցությունը խաղաղության հիմքն է, և մեր ընդհանուր խնդիրն է աշխատանք տանել այդ հիմքի ամրապնդման համար, հանուն տարածաշրջանի ապագայի»,- ասել է Մասիս Մայիլյանը։ 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մասիս Մայիլյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon