Մարզպետարանի պարզաբանումը աղմկահարույց պարգևատրումների վերաբերյալ

Քաղաքական 21.01.2019   14:23   288

Սյունիքի մարզպետարանն այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել, որում անդրադարձել են մարզպետ Հունան Պողոսյանի կողմից  մարզպետարանի աշխատակիցների 2 անգամ պարգևատրման վերաբերյալ աղմուկ հանած լուրին: Հայտարարության մեջ ասվում է.

«Սյունիքի մարզպետը ոչ թե երկու անգամ, այլ երկու հոդվածներով և մեկ անգամ խրախուսել է մարզպետարանի աշխատակիցներին: Եվ պարգևատրում ստացել են ոչ թե 22 հոգի, այլ Սյունիքի մարզպետարանի բոլոր աշխատակիցները անխտիր ու հավասարապես՝ պաշտոնային դրույքաչափի 67.16 տոկոսի չափով: Մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված կարգադրություններին ուղղակի կերպով հղում անողներին և չիմացողներին տեղեկացնենք, որ խրախուսանք կիրառում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող անձը, հետեւաբար, 22 հոգի խրախուսվել է մարզպետի կարգադրությամբ, իսկ մյուսները՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի հրամանով:

Այս գործընթացը օրինականության սահմաններում է և ամեն տարեվերջի կիրառվում է՝ մարզպետարանի ծախսերի արդյունքում ունեցած խնայողությունների հաշվին: Ընդ որում, ՀՀ Սյունիքի մարզպետարանը 2018 թվականին իր խնայողություններից 8.8 մլն դրամ վերադարձրել է ՀՀ պետական բյուջե…

Հ.Գ. Ի դեպ, Հունան Պողոսյանն իր պարգևատրման միջոցներով մարզի տարբեր կառույցների մանուկների համար ամանորյա նվերներ է ուղարկել…»:



 Պիտակներ
         Հունան Պողոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon