Մարզպետ․ «Որակյալ կրթությունը մեր գերագույն արժեքներից մեկն է»

Տեսանկյուն 01.09.2020   11:10   57

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել ուսումնական տարվա մեկնարկի կապակացությամբ․

«Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, գիտության ու կրթության նվիրյալներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ։

Ցավոք սրտի, համավարակի հետ կապված, այս Սեպտեմբերի 1-ը տարբերվում է նախորդներից, սակայն այն չի կորցնում իր երբեմնի խորհուրդը։

Ես լիահույս եմ, որ նոր ուսումնական տարին կլինի առավել հագեցած ու արդյունավետ, քանզի այն պարտավորեցնող է բոլորիս համար։

Որակյալ կրթությունը մեր գերագույն արժեքներից մեկն է, որի հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից։

Կրկին շնորհավորելով Գիտելիքի օրվա առթիվ՝ մաղթում եմ ուժ, եռանդ ու հաջողություն նոր ուսումնական տարում»



 Պիտակներ
         սեպտեմբերի 1


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb