Մարզահամերգային համալիրի տնօրեն կնշանակվի «Շարմի» Կարեն Կազարևիչը

Իրադարձային 31.01.2019   10:15   253

Հայտնի է Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) նոր տնօրենի անունը: Մրցութային հանձնաժողովը տնօրենի պաշտոնում առաջադրված թվով 20 թեկնածուներից բանավոր ստացած հարցադրումների պատասխաններով՝ նախապատվությունը տվել է «Շարմ» ընկերության նախագահ, պրոդյուսեր Կարեն Ղազարյանին՝ Կազարևիչին։

Մրցութային հանձնաժողովը ղեկավարել է ԿԱ առընթեր Պետական գույքի վարչության պետ Նարեկ Բաբայանը։ Վերջինս «Իմ քայլը» դաշինքի կողմից ԱԺ պատգամավոր, հետագայում՝ փոխնախագահ ընտրված Լենա Նազարյանի ամուսինն է։ Հանձնաժողովի 7 անդամներից մեկը եղել է Ն. Բաբայանի տեղակալը, մյուսը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վարագ Սիսեռյանը, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և ոլորտի մասնագետներ։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon