Մարտին Ուոլշին՝ ԱՄՆ աշխատանքի նախարար

Աշխարհ 23.03.2021   15:27   54

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը մարտի 22-ին Մարտին Ուոլշին հաստատել Է երկրի աշխատանքի նախարարի պաշտոնում: Ինչպես հայտնել Է օրենսդիր մարմնի վերին պեալատի մամուլի ծառայությունը, Ուոլշի օգտին արտահայտվել Է 68 օրենսդիր, դեմ՝ 29-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մոտ ժամանակներս Ուոլշը, որը 2014 թվականից զբաղեցրել Է Բոստոնի (Մասաչուսեթսի նահանգ) քաղաքագլխի պաշտոնը, երդում կտա որպես ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության ղեկավար:

Ինչպես իր հերթին նշել Է Washington Examiner թերթը, Ուոլշի թեկնածության հաստատմամբ նախագահական նոր կաբինետում բոլոր հիմնական թափուր պաշտոններն զբաղեցվել են, ինչն օրենսդիրներին հնարավորություն Է ընձեռում այժմ կենտրոնանալու այն թեկնածուների քննարկմանը, որոնք առաջադրված են բարձրաստիճան պաշտոնատար անձանց տեղակալների եւ օգնականների պաշտոններում, ինչպես նաեւ վարչակազմի այլ պաշտոններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Մարտին Ուոլշի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb