Մարտի 1-ին Երևանում ազդարարման շչակ է գործարկվելու

Իրազեկիչ 24.02.2021   16:34   48

2021 թվականի մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, տեղի է ունենալու նախնական հրահանգավորում և ուսումնավարժության փորձ։

Մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին՝ ուսումնավարժության ընթացքում և փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում` փորձի ժամանակ, գործարկվելու է ազդարարման շչակը, տեղեկացնում են ԱԻՆ-ից։


 Պիտակներ
         ազդարարման շչակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb