Մարտի 1-ի գործով տուժողները դատի են տվել Մարգարիտա Խաչատրյանին

Իրադարձային 12.05.2020   14:52   180

Մեկ տարվա կտրվածքով Կառավարությունը չի արձագանքել 8-10 դիմումին, բայց մեկ օրվա ընթացքում սրբապղծությունը մտնում է ԱԺ, դառնում քննարկման առարկա և մեծամասնությունը կողմ է քվեարկում։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասել է «Զինվոր» ՀԿ ղեկավար Մարգարիտա Խաչատրյանը։

«Գիտեք ինչքան մեծ ցավ է, որ երեկ մենք ունեինք կորուստ, ինչ պայմաններում է 19 տարեկան զինվորը մահացել զորամասում, մի անգամ չեմ տեսել, որ թե ԱԺ-ն, թե կառավարությունն իր ցավակցական ուղերձը հղեր մայրերին և ասի՝ համբերություն, որ տվեցիր հայոց բանակին ու չստացար»։ Դիակը դեռ դրած դիահերձարանում, կառավարությունը կլոնվենցիա է քննարկում»,- ասաց նա:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ գրություն է ստացել, որ Մարտի 1-ի գործով տուժողները դատի են տվել իրեն. «Դատի են տվել, թե ինչու ես բարձրաձայնում, որ մեզ 30 մլն են տվել, ձեզ չեն տալիս։ Ես դատվելուց չեմ վախենում, ես արդեն իմ չորս պատի մեջ դատված եմ։ Ես համոզվեցի, որ մեր կառավարությունը հիմնված է ստի, կեղծիքի, պարգևավճարների, մեկը մյուսին քրեական գործ հարուցելու, հայրենիքի սահմանները չպաշտպանելու, հայրենիքի սահմանները չպաշտպանելու, հայրենիքը կործանման եզրին տանելու։ Մենք դատապարտելով հայրենիք չենք պահելու»։



 Պիտակներ
         Մարտի 1


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon