«Մարտի 1»-ի գործով տուժողի փաստաբանը բաց նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին

Իրադարձային 19.06.2019   11:28   125
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Փաստաբան Զորայր Հարությունյանը բաց նամակով դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Նամակը հրապարակվել է փաստաբանի Ֆեյսբուքի էջում։ 

«Հարգելի պարոն Դանիելյան,

Դեռևս սույն թվականի հունիսի 12-ին պաշտոնապես դիմել եմ Ձեզ (դիմումի էլեկտրոնային տարբերակը ստորև) Բ. Մկրտչյանին Ձեր վարույթում գտնվող վերաքննիչ վարույթի նյութերը տրամադրելու և վերջինիս կողմից վիճարկվող դատական ակտերի բողոքարկման ժամկետը վերականգնելու խնդրանքով, սակայն մինչ օրս որևէ արձագանք չեմ ստացել:

Հարկ եմ համարում նշել, որ կապ եմ հաստատել Ձեր աշխատակազմի հետ և տեղեկացվել, որ դիմումը այն մուտքագրվելուց երկու ժամ անց արդեն Ձեր աշխատակազմում է եղել և այն ուսումնասիրելուց հետո ինձ պետք է պատասխան ներկայացվեր դրա վերաբերյալ: Հետագա բոլոր կատարածս զանգերը մնացել են անպատասխան:

Նկատի ունենալով, որ Ձեր նախագահությամբ վերաքննիչ վարույթը հասել է վերաքննիչ բողոքների հիմքերի ու հիմնավորումների ներկայացման փուլ, անհրաժեշտ եմ համարում նույն դիմումը ներկայացնել հրապարակայնորեն:

Նկատի ունենալով վստահորդիս դատավարական իրավունքների իրացվելիության վերաբերյալ առկա վտանգը, Ձեր դիրքորոշումը ակնկալում եմ ստանալ հնարավորինս սեղմ ժամկետում:

«Մարտի 1»-ի իրադարձություններից տուժող Բաբկեն Մկրտչյանի ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյան»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մարտի 1


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon