Մարտի 1-ի գործով սպանության համար մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց

Օրենքի ուժով 07.06.2019   00:55   216
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց կալանավորել Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ 70-ամյա Գեղամ Պետրոսյանին:

Դատարանն այսպիսով բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը:

Դատարանը նաեւ իրավաչափ է ճանաչել Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու քննիչի որոշումը: Այս որոշումը այսօր դատարանում վիճարկում էր նրա պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը: Այս մասին դատարանում գտնվող լրագրողներին ասաց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը։

Ոստիկանության գնդապետ Պետրոսյանին երեկ գիշերը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 10 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):

Գեղամ Պետրոսյանի պաշտպանը հայտնել է, որ դատարանի որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարան:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Գեղամ Պետրոսյանը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon