Մարտի 15-ից ԵՊՀ-ում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա

Իրազեկիչ 04.03.2021   23:30   68

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի որոշմամբ, մարտի 15-ից ԵՊՀ կրթական բոլոր ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները: Այս մասին հայտնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից: 

Ըստ հրամանի՝ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներն անցնելու են բնականոն աշխատանքի՝ դասերն իրականացնելով լսարանային պայմաններում:

Բացի դրանից՝ մարտի 15-ից ԵՊՀ կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները գործելու են՝ համաձայն ներքին կարգապահական կանոններով սահմանված աշխատաժամանակի ռեժիմի:


 Պիտակներ
         ԵՊՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb