Մարտերը սկսում են թեժանալ. Արծրուն Հովհաննիսյան

Հրատապ 01.10.2020   12:15   54

Գիշերը սահմանին թեժ մարտեր չեն եղել, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա, սակայն նշեց, որ առավոտյան մարտերը թեժացել են։

«Հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը կրել են անհաջողություն, ՀՀ զինված ուժերը հետ են շպրտել հակառակորդին, մասնավորապես, հակառակորդի զոհերը գնահատվում են 350-ից 360, մոտ 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ, մոտավորապես 15 տեսակի զրահատեխնիկա, մեկ «Սմերչ» կայան ու վեց ԱԹՍ», - ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ րոպեներ առաջ լուր է ստացել՝ մարտերը սկսում են թեժանալ։



 Պիտակներ
         Մարտեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb