Մարտական զենք կրելու իրավունք կստանան նաեւ ՊԵԿ աշխատակիցները

Իրադարձային 24.02.2021   15:45   53

Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել «Զենքի մասին» ՀՀ օրենքում եւ հնարավորություն տալ ՊԵԿ-ի  հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցներին օգտագործելու մարտական զենք: Այն կարող է կիրառվել   հետախուզական, օպերատիվ-հետախուզական, մաքսանենգության եւ այլ ապօրինի գործողությունների եւ օրենսդրության խախտումների դեպքերում:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը հայտնեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել, քանի որ չեն եղել առաջարկներ: Նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում:


 Պիտակներ
         մարտական զենք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb