Մարտական ոգի

Դասեր 28.10.2020   21:30   93

Անձնակազմի մարտական ոգին բարոյական և հոգեբանական հատկանիշների ամբողջություն է, որը որոշում է բանակի, նավատորմի և ավիացիայի մարտունակությունը:

Մարտական ոգու չափում

Գեներալ Նիկոլայ Գոլովինը նշում էր, որ մարտը «վերջանում է ոչ թե նյութական ուժերի և միջոցների սպառման, այլ կողմերից մեկի պայքարելուց հրաժարվելու արդյունքում»:

Հաջորդելով Գոլովինին՝ Վլադիմիր Արտամոնովը[ զորքերի «բարոյական ճկունության սահմանը» չափում է կորուստների տոկոսով («հաղթական արյուն», «արյան գին»), որոնք զորքերը պատրաստ են վճարել հաղթանակի համար:

Օրինակ 1870-1871 թվականների պատերազմում գերմանացիները սկզբում հաղթանակ էին տանում 9% կորստով, իսկ պատերազմի վերջում ֆրանսիացիների մարտական ոգու անկման պատճառով կորուստները կազմել են ընդամենը 2%:

Արտամոնովը ոգու գնահատման համար առաջարկում է նաև «արդյունավետության» չափանիշը՝ հակառակորդի կորուստների հարաբերակցությունը սեփական բանակի թվին, սակայն նշում է, որ արդյունավետության վրա ազդում են բանակի մարտունակության մի շարք այլ գործոններ (սպառազինության որակը, մարտավարությունը և այլն), այդ պատճառով արդյունավետության և մարտական ոգու միջև ուղիղ կապ չկա:

Ավելի ճշգրիտ ցուցանիշ է համարվում զոհվածների և գերիների հարաբերակցությունը (չհանձնվող հակառակորդը բարձր մարտական ոգի ունի): Կատաղի մարտերում բարոյապես ուժեղ բանակների մասնակցությամբ այդ ցուցանիշը կարող է շատ բարձր լինել (Բորոդինոյի ճակատամարտում երկու կողմերի գերիների և սպանվածների հարաբերակցությունը կազմում էր 1%):

Մարտական ոգու փոփոխություն

Մարտական ոգուն հասնում են գաղափարական համոզմունքների, քաջության, միասնականության, փոխըմբռնման մթնոլորտի ստեղծման ճանապարհով, այդ թվում սոցիալական պաշտպանվածության և ռազմական կոլեկտիվների համերաշխության բարելավման ճանապարհով:

Ավստրիայի հրամանատար էրցհերցոգ Ալբրեխտը ասում էր. «Շատերը շփոթում են մարտական ոգին րոպեական խանդավառության հետ, և կարծում են, որ լավ հրամանատարը ցանկացած պահին կարող է ներշնչել այդ ոգին իր զորքի մեջ:

Այդ երկու դիրքորոշումները բավականին կասկածելի են, և դրանց անհավանականությունը հաստատվել է պատմության ընթացքում: Միայն խանդավառությունը, որը չի հիմնվում բանակում նախօրոք զարգացած մարտական ոգու վրա, լավագույն դեպքում կարող է առաջացնել անխոհեմ խիզախություն, իսկ փոքր անհաջողության դեպքում խուճապ կարող է առաջացնել, ընդ որում հրամանատարը կհամարվի դավաճան, եթե իհարկե չվճարի իր կյանքի գնով այդ անհաջողության համար»[3]:

Մարտական ոգու իջեցումը հակառակորդի զորքերում և բարձրացումը սեփական զինված ուժերում համարվում է քարոզչական/ հակաքարոզչական հիմնական նպատակներից մեկը մարտական գործողությունների ժամանակ:

Մարտական ոգու բարձրացման աշխատանքները մտնում են նաև բազմաթիվ անհատական արևելյան պրակտիկաների պարտադիր գործողությունների մեջ:

Վերջին ժամանակաշրջանում «մարտական ոգի» բառակապակցությունը սկսեցին պարբերաբար կիրառել ԶԼՄ-ներում: Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ «մարտական ոգին» փոխարինում է «բարոյական ոգին», այն, որ դրանք նույնն են, իսկ դրանց տրամաբանական իմաստները համընկնում են: Բայց դա այնքան էլ այդպես չէ: «Բարոյական ոգին» համարվում է «մարտական ոգու» բաղկացուցիչ մասը:

Անձնակազմի բարոյական ոգին գաղափարական համոզմունքների, քաղաքական գիտակցության, սոցիալական պաշտպանվածության և զինծառայողների պրոֆեսիոնալիզմի, զինվորական աշխատակազմի և ղեկավար կազմի վարչական գործունեության միասնականության մակարդակի կայուն համադրությունն է, որը համակարգային և փոխկապակցված ձևով կազմավորում է անձնակազմի ներքին պատրաստակամությունը զինվորական պարտքի կատարման համար, ստեղծում են օպտիմալ պայմաններ նրանց առջև դրված ծառայողական և մարտական խնդիրների լուծման համար:

Մարտական ոգին համարվում է ռազմական հոգեբանության հիմնական կատեգորիան, ինչպես նաև դաստիարակչական աշխատանքի տեսության և պրակտիկայի հիմնական մասը, քանի որ այն զինծառայողների, ստորաբաժանումների, զորամասերի, միավորումների և կազմավորումների թվում առաջացնում է գաղափարական և բարոյական պատրաստակամություն հաղթանակի և բարոյական սկզբունքների կատարման նկատմամբ:

Աղբյուրը՝ Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան


 Պիտակներ
         Մարտական ոգի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb