Մարսի վրա կարող են երկրային սնկեր աճել

Science News 24.02.2021   18:15   60

Ըստ գիտնականների հետազոտությունների արդյունքների՝ որոշ երկրային մանրէներ և նույնիսկ սնկեր կարող են գոյատևել Մարսին բնորոշ պայմաններում:

Դա ստուգելու համար մասնագետները ստեղծել են MARSBOx հատուկ սարքը: Դրա մեջ տեղադրել են Aspergillus niger սնկերի սպորներ և Salinisphaera shabanensis, Staphylococcus capitis subsp. сapitis և Buttiauxellasp բակտերիաներ, այնուհետև NASA-ի աերոստատի միջոցով տեղափոխել են օզոնային շերտի վերևում գտնվող ստրատոսֆերայի միջին շերտեր:

Պարզվել է, որ Aspergillus niger սնկերի սպորներն  ու Salinisphaera shabanensis բակտերիաներն առավել դիմացկուն են և կարող են գոյատևել «մարսյան» պայմաններում:

Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Microbiology ամսագրում:


 Պիտակներ
         Մարս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb