Մարսի վրա հին գետերի հուն են հայտնաբերել

Science News 26.02.2019   23:30   364

«Մարս-էքսպրես» ուղեծրային կայանը հայտնաբերել է ապացույցներ, որ անցյալում Կարմիր մոլորակի վրա գոյություն է ունեցել փոթորկուն գետերի ճյուղավորված համակարգ, որոնց չորացած հուները մինչ այսօր կարելի է տեսնել մոլորակի դաշտավայրերում՝ հայտնում է BBC-ն։

Եվրոպական տիեզերական գործակալության միջմոլորակային կայանի կողմից արված լուսանկարներում հստակորեն երևում են Մարսի մակերևույթի խորը կնճիռները, որոնք վկայում են այն մասին, թե այս մոլորակը միշտ չէ, որ իրենից արևից չորացած քարոտ անապատ է ներկայացրել։

Ավելի ու ավելի շատ հետազոտություններ են եզրակացնում, որ անցյալում Մարսի մթնոլորտը զգալիորեն ավելի հաստ և ավելի խիտ է եղել։ Դա թույլ է տվել մոլորակին պահել արևի ճառագայթների ջերմությունը  և մակերևույթին ջրերի մշտական հոսքի պայմաններ է ապահովել։

Անցյալ տարի նույն «Մարս-էքսպրեսը» Կարմիր մոլորակի վրա հեղուկ ջրի լիճ էր հայտնաբերել։ Այն 20 կմ տրամագիծ ունի և ծածկված է սառույցի հաստ շերտով։



 Պիտակներ
         տիեզերք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon