Մարսելո Գալյարդոն կգլախավորի՞ «Բարսելոնան»

Սպորտ 08.11.2019   20:05   307
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն հնարավոր է գլխավորի «Բարսելոնան», հաղորդում է TNT Sports-ը։

Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ արգենտինացի մասնագետը կատալոնական ակումբը կգլխավորի արդեն դեկտեմբերին։ «Բարսելոնայում» դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի աշխատանքից։

Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ակումբի ղեկավարությունը չունի այն երկարաձգելու մտադրություն։

Մարսելո Գալյարդոյի թեկնածությանը կողմ է նաև «Բարսելոնայի» առաջատար, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

Գալյարդոն «Ռիվեր Փլեյթը» գլխավորում է 2014 թվականից։ Այս ընթացքում թիմը երկու անգամ նվաճել է Լիբերտադորեսի գավաթը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մարսելո Գալյարդո, «Բարսելոնա», ֆուտբոլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon