Mars InSight միջմոլորակային կայանը կատարելու է օդերևութաբանական բյուրոյի դերը

Science News 24.03.2020   23:15   481

Mars InSight ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայանը ձեռնամուխ է եղել Կարմիր մոլորակի վրա եղանակային պայմանների կանոնավոր չափումներին: Նրա կողմից հավաքված տվյալները փետրվարի 19-ին հասանելի են դարձել առաքելության կայքում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA):

«Այդ ծառայությունը ներկայացնում է Մարսի վրա եղանակի վերաբերյալ InSight-ի հավաքած տեղեկատվությունը՝ շրջակա միջավայրի ջերմաստիճանը, քամու արագությունը և մթնոլորտային ճնշումը: Փետրվարի 17-ի եղանակը մոլորակի վրա տիպական է եղել այն վայրի համար, որտեղ գտնվում է մոդուլը՝ ըստ Ցելսիուսի մինուս 17-ից մինչև մինուս 95 աստիճան, քամու առավելագույն արագությունը՝ վայրկյանում 17 մետր»,- հայտարարել են NASA-ում:

Տվիչների մի ամբողջ հավաքածուի շնորհիվ, որոնցից երկուսը տեղակայված են անմիջապես մոլորակի մակերևույթի վրա, կայանը կարող է ավելի ստույգ գրանցել «եղանակային ցուցանիշները» Մարսի վրա, քան ցանկացած սարք, որն ավելի վաղ ուղարկվել է Կարմիր մոլորակ:

«InSight-ը չափումների արդյունքները գրանցում է ամեն վայրկյան և ամեն օր դրանք ուղարկում է Երկիր»,- պարզաբանել են NASA-ում: Mars InSight ավտոմատ կայանը, որի ստեղծումը նստել է 828 մլն դոլար, 2018 թվականի մայիսին արձակվել է Կալիֆոռնիայի նահանգում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Վանդենբերգ բազայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         տիեզերք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon