Մարուքյանը՝ Փաշինյանի երեկվա հայտարարության մասին

Քաղաքական 24.03.2020   13:40   459

Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճապազրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետի երեկվա վարկաման նոր դեպքերի մասին տեղեկատվությունն արդո՞ք խուճապ չի առաջացնում, ասաց․

«Կարծում եմ տեղեկատվությունը պետք է թափանցիկ տրվի, որքան ասենք, որ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք, այնքան վարակը տարածվելու է։

Պետք է այս ամենին շատ լուրջ վերաբերվել։

Այսօրվա իմ առաջարկն էլ նույն այդ գծից էր, դե հիմա չնդունվեց–չնդունվեց, կաշխատենք։ Առաջարկը նրա մասին էր, որ մենք գանք, դուք չգաք, բայց հիմա մենք էլ կգանք, դուք էլ կգաք, հետո մեկը կհիվանդանա, կիմանան։ Կարծում եմ այս ամենին պետք է լրջություն հաղորդել և այն արձագանքը, որ եղավ իմ առաջարկի վերաբերյալ խոսում էր այն մասին, որ մենք անլուրջ ենք վերաբերվում այս ամենին։ Անիմաստ հերոսանալու կոչերն ուղղակի անլուրջ էր»։



 Պիտակներ
         Էդմոն Մարուքյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon