Մարուքյանը գրությամբ դիմել է Տաթևիկ Ռևազյանին

Իրադարձային 13.12.2019   15:18   297
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ գրությամբ դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին՝ պարզելու, թե ինչու է կոմիտեն ԵՄ-ի կողմից ենթարկվել է խիստ քննության: Գրառման մեջ ասված է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին հետևյալ հարցի կապակցությամբ․

Եվրոպական միության պաշտոնական կայքում դեկտեմբերի 09-ին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է խիստ քննության՝ անվտանգության վերահսկողության նվազման նշանների պատճառով։

Հարցը չափազանց կարևոր է, քանի որ նման հանգամանքներն իջեցնում են մեր երկրի վարկանիշը, ինչն իր հետ բերում է նաև զբոսաշրջության նվազեցում։

Ավելին, քաղաքացիական ավիացիայում անվտանգության վերահսկողության նվազումն ընդհանուր անվտանգության խնդիր է, և հետևանքները կարող են վերաբերել յուրաքանչյուր քաղաքացու

Ըստ այդմ՝ Տիկին Ռևազյանից խնդրել եմ բացատրություն, թե՝
 ինչ փաստերի կապակցությամբ է որոշվել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կան անվտանգության վերահսկողության նվազման նշաններ,
 ինչ միջոցներ է ձեռք առնում կոմիտեն այս ուղղությամբ դրությունը շտկելու նպատակով»։



 Պիտակներ
         Մարուքյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon