Մարուքյանը` Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին

Քաղաքական 09.09.2019   13:37   136
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ վարչապետի այսօրվա հայտարարությանը։

«Կանխատեսելի զարգացումներ են, որովհետև մեր տպավորությամբ նման պրոցես պետք է լիներ։ Մի բանում ես սխալվեցի, կարծում էի նոր ՇՄԱԳ է լինելու, բայց նաև հետո մասնագետներին լսեցի, հասկացա, որ նոր ՇՄԱԳ-ի համար հին ՇՄԱԳ-ը պետք է անվավեր ճանաչվի։ Եթե հին ՇՄԱԳ-ը անվավեր ճանաչվի, Լիդիանը կդիմի Վարչական դատարան։ Կարող են գործը ձգձգել, ամիսներով քննել, և նոր ՇՄԱԳ չկարողանան նշանակել»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Հարցին, թե արդյոք պետք է ջերմուկցիները լսեն վարչապետի կոչն ու ապաշրջափակեն հանքավայր տանող ճանապարհները, նա պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ այդ ամենը պետք է հիմնավորված լինի փաստարկներով, ինչը եղել է»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ամուլսար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon