Մարուքյան․ «Վանեցյանի հայտարարությունը քաղաքական գործունեության սկիզբ է»

Քաղաքական 17.09.2019   15:14   132
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հնչեցրած հայտարարությունը քաղաքական գործունեության սկիզբ է համարում: Այս մասին սեպտեմբերի 17-ին ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում հայտնել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մեր քաղաքական ինտուիցիան մեզ հուշում է, որ պարոն Վանեցյանի կողմից արված հայտարարությունը հեռուն գնացող հայտարարություն է: Այդ հայտարարությամբ, կարծում եմ, նա սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը և փորձելու է քաղաքական գործունեության մեջ շարունակել իր գործը»,- ասաց Մարուքյանը:

Խմբակցության ղեկավարը հայտնեց, որ իրենք շատ նորմալ, ջերմ հարաբերություններ են ունեցել Արթուր Վանեցյանի հետ, և իրենց համար հրաժարականն անակնկալ է եղել:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մարուքյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon