Մարուքյան․ «Ո՞ւր են Հայաստանի մեդիա կազմակերպությունները»

Քաղաքական 17.01.2019   12:37   311

 Այսօրվա ԱԺ նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե գաղտնալսման գործը չի մարսվել․ «Դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից։ Գաղտնալսման մասով գործ կա հարուցված, բայց ոնց որ ձեն-ձուն չկա, հարցնող չկա՝ ի՞նչ եղավ․․․»։
Ինչ վերաբերում է դատարաններին՝ Մարուքյանը նշեց, որ ստեղծվել է իրավիճակ, երբ դատավորները խուսափում են քրեական գործերով գործ քննելուց:
«Գործադիր իշխանությունը պետք է հստակ ձևակերպումներ տա, որ այսօր ՀՀ-ում փաստաբանները պաշտպանված են։ Նրանք պիտի պաշտպանվեն պետության կողմից, դատարանները պիտի լինեն անկախ, և դրանք ոչ թե հայտարարությունների տեսքով պետք է լինեն, այլ՝ գործողությունների։ Հասել ենք նրան, որ թերթի խմբագիրն է բողոքում իշխանություններից, ընդ որում՝ հեղափոխությանը սատարած թերթի խմբագիր, ո՞ւր են Հայաստանի մեդիա կազմակերպությունները»,-ասել է պատգամավորը։
 



 Պիտակներ
         գաղտնալսման գործ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon