Մարուքյան․ «Կոտայքի մարզպետը լավ կանի` հրաժարական տա»

Քաղաքական 10.06.2019   16:08   277
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, մտահոգիչ է համարում մասնակցության ցածր ցուցանիշը:

Նշենք, որ ընտրություններին մասնակցել է ընտողների շուրջ 40 տոկոսը:

«Սա ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիները այսքան փոփոխություններից հետո դեռևս չեն արժևորում իրենք իրենց մեկ ձայնը այնպես, ինչպես պետք էր», -ասել է ԼՀԿ ղեկավարը։

Ըստ նրա՝ սխալ է կարծել, որ իշխանությունը պետք է հաղթեր բոլոր տեղերում: Հարցին, թե Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Գագիկ Ծառուկյանի գործոնը որոշի՞չ է եղել, Մարուքյանը դրական պատասխան տվեց՝ ասելով. «Եղել է աջակցություն, ԲՀԿ-ի պատգամավորները այնտեղ են եղել, աջակցել են, բա էդպես պետք է լիներ, քաղաքական պրոցես է»:

Անդրադառնալով քվեարկության օրը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի վարքագծին՝ Մարուքյանը նշեց. «Կարծում եմ` Կոտայքի մարզպետը իր վարքագծով փչացրեց ընտրությունները, երևի լավ կանի` հրաժարական տա: Բայց իրենց թիմն է, թող իրենք որոշեն: Ես կարծում եմ, որ ընտրություններին պետք չէ կյանքի ու մահու կոնտեքստում մոտենալ»:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մարուքյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon